TotalFootball.am


19.01.20 12:38

Սետյեն. «Սուարեսի բացակայությունը խնդիր է «Բարսելոնայի» համար»


«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լուիս Սուարեսի բացակայության մասին: Հիշեցնենք, որ ուրուգվայցին ծնկի վիրահատության է ենթարկվել: Ըստ կանխատեսումների՝ նրա ապաքինումը մոտ 4 ամիս կտևի:

«Սուարեսի բացակայությունը խնդիր է «Բարսելոնայի» համար: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Որոշ ժամանակ թիմին դժվար կլինի առանց նրա, բայց մենք կփորձենք նվազագույնի հասցնել դժվարությունները», - Սետյենի խոսքերն է մեջբերել Sport.es-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է Պրիմերայի 17 խաղի, որոնցում դարձել է 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: 32-ամյա ֆուտբոլիստի ու կատալոնական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0