TotalFootball.am


19.01.20 10:49

«Նապոլիում» Գատուզոն վերջին 20 տարվա վատագույն մեկնարկն է տվել


Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»: Ջենարո Գատուզոն դարձավ Զդենեկ Զեմանից հետո առաջին մարզիչը, որը նեապոլիտանական թիմի մարզչական նստարանին պարտվում է Ա Սերիայի իր մեկնարկային 5 խաղերից 4-ում: Նման արդյունք Զդենեկ Զեմանը գրանցել էր 2000 թվականին: Այս մասին հաղորդում է Opta-ն:

Նրա միակ հաղթանակը 17-րդ տուրում «Սասուոլոյի» հետ խաղի քամբեքն է (2-1): «Նապոլիի» ելույթներից ոչ մեկը համոզիչ չէ, ինչը «Յուվենտուսի» հետ հաջորդ շաբաթ կայանալիք խաղի փաստը երկրպագուների համար դարձնում է շատ ավելի անհանգստացնող:

«Նապոլին» տանը չի հաղթել 2019 թվականի հոկտեմբերի 19-ից, երբ 8-րդ տուրում Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 2-0 հաշվով հաղթեց «Վերոնային»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0