TotalFootball.am


16.01.20 11:16

Մբապեն բացատրել է «Մոնակոյին» խփած երկրորդ գոլը տոնելու պատճառը


ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Լիգա 1-ից 15-րդ տուրի խաղում «Մոնակոյի» դարպասը խփած երկրորդ գոլը տոնելը:

Խաղը կայացել է Մոնակոյում և ավարտվել 4-1 հաշվով՝ հօգուտ փարիզյան ակումբի: Մբապեն այդ խաղում աչքի է ընկել դուբլով:

«Ես չտոնեցի առաջին գոլս, քանի որ այստեղ մարզվել եմ, իմ առաջին հրաշալի պահերը նույնպես եղել են այստեղ: Երկրորդ գոլս տոնեցի վիրավորանքների պատճառով: Մենք պետք է պատասխանեինք: Դա տհաճ էր», - Մբապեի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Canal+-ին:

Մբապեն «Մոնակոյից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում 14 խաղ է անցկացրել՝ դառնալով 13 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0