TotalFootball.am


14.12.19 22:53

Բուսկետսը՝ Պիկեի դրվագի մասին. «Չեմ հասկանում՝ ինչու VAR-ը չկիրառեցին»


«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի մասնակցությամբ դրվագը «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի վերջնամասում (2-2):

«Սոսյեդադրի» տուգանային հրապարակում մենապայքարում Պիկեի մարզաշապիկից բռնել էր մրցակցի ֆուտբոլիստը: Առաջին խաղակեսում նմանատիպ դրվագի համար «Բարսելոնայի» դարպասին նշանակվել էր 11-մետրանոց:

«Վեճերը միշտ էլ լինելու են: Առաջին 11-մետրանոցի դրվագում (երբ Բուսկետսը մենապայքարում քաշում էր «Սոսյեդադի» ֆուտբոլիստի խաղաշապիկից՝ խմբ.), կար պայքար: Ժերարի դրվագն ավելի հասկանալի է: Մրցավարը պետք է տեսներ այն:

Բայց արդեն բան փոխել հնարավոր չէ: Ես չգիտեմ՝ ինչու այդ դրվագը մրցավարները չճշտեցին VAR-ի հետ: Նման պահերին VAR-ը պետք է գործի դրվի», - Բուսկետսի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Հանդիպման գլխավոր մրցավարը Խավյեր Ալբերոլա Ռոխասն էր:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0