TotalFootball.am


14.12.19 21:30

Կոուտինյոն կրկնել է հայրենակցի 16 տարվա նվաճումը «Բավարիայի» կազմում


Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում «Բավարիան» 6-1 հաշվով ջախջախեց «Վերդերին»: Մյունխենցիների կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հեթ-տրիկով աչքի ընկավ այդ խաղում:

27-ամյա կիսապաշտպանը գոլեր խփեց 45-րդ, 63-րդ և 78-րդ րոպեներին: Բրազիլացին առաջին անգամ մեկից ավելի գոլ խփեց «Բավարիայի» կազմում:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝ Կոուտինյոն դարձավ առաջին բրազիլացին, որը հեթ-տրիկ է ձևակերպում «Բավարիայի» կազմում այն բանից հետո, երբ 2003-ին մյունխենցիների բրազիլացի նախկին հարձակվող Էլբերը 3 գոլ էր խփել «Հերտային» (6-3):

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն «Բավարիայի» կազմում 13 հանդիպման է մասնակցել՝ խփելով 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0