TotalFootball.am


14.12.19 20:46

[ՎԻԴԵՈ]«Բավարիան» ու «Բորուսիան» խոշոր հաղթանակներ տարան. այլ արդյունքներ


Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախեց «Վերդերին» 6-1 հաշվով: 

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Միլոտ Ռաշիցան: Առաջին խաղակեսի վերջնամասում մյունխենյան ակումբը առաջ անցավ Ֆիլիպե Կոուտինյոյի ու Ռոբերտ Լևանդովսկու գոլերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում Կոուտինյոն ևս երկու գոլ խփեց, Լևանդովսկին դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ հեղինակեց Թոմաս Մյուլերը:

Ավարտվել են նաև զուգահեռաբար ընթացող ևս 4  հանդիպում:

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 4-0 հաշվով ջախջախեց «Մայնցին»: Գոլերով աչքի ընկան Ռոյսը, Սանչոն, Տորգան Ազարն ու Նիկո Շուլցը:

«Քյոլնը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բայերին», «Հերտան» նվազագույն հաշվով տանը հաղթեց «Ֆրայբուրգին», «Պադեբորնը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Ունիոնի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0