TotalFootball.am


14.12.19 19:54

Մոուրինյու. «Չեմ կարող Քեյնին հանգիստ տալ. մենք փոքր կազմ ունենք»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի ոչ բավարար պահեստային կազմ ունենալու մասին:

«17-ամյա Պերրոտին ավելի շատ խաղաժամանակ կտրամադրենք: Նա պետք է խաղա, որպեսզի աճ գրանցի: Հարրին շատ կարևոր է մեզ համար: Չեմ կարող դեկտեմբերի 26-ին հանգիստ տալ Քեյնին, չնայած՝ 2 օր անց մեր հաջորդ խաղն է: Խաղերը կայանալու են մեկը մյուսի հետևից: Մեզ համար կարևոր է արդյունքի հասնելը, իսկ Քեյնը մեր հիմնական հարձակվողն է: Մենք փոքր կազմ ունենք: Բայց խոստովանում եմ, որ չի կարելի մշտապես օգտագործել միևնույն խաղացողներին», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

Դեկտեմբերի 22-ին «Տոտենհեմը» կխաղա «Չելսիի» հետ, 26-ին՝ «Բրայթոնի», 28-ին՝ «Նորվիչի», իսկ հունվարի 1-ին՝ «Սաութհեմփթոնի» հետ:

Այս պահին «խցանները» վաստակած 23 միավորով 7-րդն են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0