TotalFootball.am


08.12.19 17:40

Ոստիկանությունը ձերբակալել է մանչեսթերյան դերբիում ռասիստական պահվածք դրսևորած ֆանատին


Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ոստիկանությունը ձերբակալել է ԱՊԼ-ի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (1-2) խաղում ռասիստական պահվածք դրսևորած տղամարդուն: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման երկրորդ խաղակեսում, երբ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Ֆրեդը տրիբունայի մոտ էր: «Քաղաքայինների» երկրպագուն բրազիլացի ֆուտբոլիստի առաջ կապիկի կերպարանք էր պատկերել, ինչպես նաև կենդանու ձայներ էր արձագանքում:

Խաղից հետո Kick it Out կազմակերպությունը, որը պայքարում է ֆուտբոլում ռասիզմի դեմ, դիմել է երկու ակումբներին: Ավելի ուշ «Մանչեսթեր Սիթին» հայտարարությամբ հանդես եկավ, որում դատապարտել է ֆանատի գործողությունները: «Քաղաքայինները» նաև խոստացել են ցմահ արգելել նրան ներկա լինել խաղերին:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0