TotalFootball.am


08.12.19 17:26

Տուխելը՝ Մբապեի արձագանքի մասին. «Նա ընդունում է իմ որոշումները, նույնիսկ եթե դժգոհ է»


ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Լիգա 1-ի 17-րդ տուրում «Մոնպելյեի» հետ խաղում թիմի հարձակվող Կիլիան Մբապեին փոխարինելու հետ կապված իրավիճակը:

Մբապեն այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ և փոխարինվեց 90-րդ րոպեին:

Փոխարինվելուց հետո 20-ամյա ֆրանսիացին ցուցադրաբար արհամարհեց Տուխելին, որը փորձում էր խոսել իր հետ:

«Նա երբեք չի ցանկանում հեռանալ խաղադաշտից (ծիծաղում է): Մենք հաշվի մեջ առջևում էինք 3-1, խաղն ավարտվում էր, այնպես որ ես էլ որոշեցի փոփոխություն անել:

Կիլիանն ընդունում է իմ որոշումները, անգամ եթե դժգոհ է: Մենք պետք է հարգենք Շուպո-Մոտինգին, նա նույնպես արժանի է խաղալու: Կիլիանի համար խաղը հեշտ չդասավորվեց: «Մոնպելյեն» 3 պաշտպան էր դրել, մենք խաղում էինք 2 հարձակվողով: Այնպես որ նրանք խաղում էինք 3-ով 2-ի դեմ: Բայց դա լավ է Մբապեի համար, դա օգնում է նրան զարգանալ», - Տուխելի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0