TotalFootball.am


08.12.19 16:57

Ռայոլա. «Պարտադիր չէ, որ Զլատանը կարիերան Իտալիայում շարունակի»


Մինո Ռայոլան՝ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Ոչ ոք չի ասել, որ Զլատանը անպայման կվերադառնա Իտալիա: Ով իմանա, թե ինչ ակումբ կընտրի նա: Մենք բոլորս ազատ մարդիկ ենք: 

Ինչ վերաբերում է կարիերայի հնարավոր ավարտին, ապա չեմ բացառի որևէ բան, բայց դա հազիվ թե տեղի ունենա: Իբրահիմովիչը դեռևս լավն է:

Որտեղ կցանկանայի, որ նա շարունակեր կարիերա՞ն: Որքան հնարավոր է հեռու, որ դադարի ինձ լարվածության մեջ պահել», - ասել է Ռայոլան La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Զլատանի վերջին ակումբն ամերիկյան «ԼԱ Գելաքսին» է: Ավելի վաղ կողմերը որոշում էին կայացրել մրցաշրջանի ավարտից հետո չերկարաձգել պայմանագիրը:

2020 թվականի հունվարի 1-ին 38-ամյա Իբրահիմովիչը պաշտոնապես կդառնա ազատ գործակալ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0