TotalFootball.am


08.12.19 16:29

«Ռեալին» 200 միլիոն եվրո է պետք. հունվարին ակումբը ֆուտբոլիստներ կվաճառի


«Ռեալին» հարկավոր է 200 միլիոն եվրո, որպեսզի կոմպենսացնի ընթացիկ մրցաշրջանում ունեցած ծախսերը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Մադրիդցիները 350 միլիոն եվրո են ծախսել Ֆյորլան Մենդիի, Էդեր Միլիտաոյի, Էդեն Ազարի, Ռոդրիգո Գոեսի ու Լուկա Յովիչի տրանսֆերների վրա:

Միևնույն ժամանակ, տարբեր ակումբների են վաճառվել դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպան Թեո Էրնանդեսը, կիսապաշտպաններ Մարկոս Լյորենտեն ու Մատեո Կովաչիչը, ինչպես նաև հարձակվող Ռաուլ դե Տոմասը: Այդ գործարքների շնորհիվ «Ռեալը» ստացել է 150 միլիոն եվրո:

Համաձայն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների՝ ֆուտբոլիստների ձեռք բերման ծախսերի ու վաճառքի եկամուտների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 100 միլիոն եվրոն:

Այդ կապակցությամբ «Ռեալը» կկենտրոնանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքի գործարքների վրա:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0