TotalFootball.am


08.12.19 15:57

Սարրի. «Ռոնալդուն վերադառնում է շատ բարձր մակարդակի»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանություններ է տվել Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղից հետո, որում իր թիմը պարտվեց 1-3 հաշվով:

«Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը, բայց, ցավոք, գոլ բաց թողեցինք վերջնամասում, երբ մեզ համար կարևոր էր առաջ գնալը: Հետո արդյունքը պայմանավորեցին բոլորիս համար անբարենպաստ դրվագները: Մենք պարտվեցինք խաղը, որում լավ էինք գործում, երբ հավասարազոր կազմերով էինք:

Համաձայն չեմ այն բանի հետ, որ Խուան Կուադրադոյի հեռացման դրվագում մրցակիցն ակնհայտ հնարավորություն ուներ գոլ խփելու: Կարծում եմ՝ դեղին քարտը կլիներ արդարացի պատիժ, ինչի մասին էլ հենց սկզբում մտածում էր մրցավարը: Բայց մենք կենտրոնանում ենք միայն այն բաների վրա, որոնք կարող ենք վերահսկել:

Ռոդրիգո Բենտանկո՞ւրը: Այսօր նա բուժզննում կանցնի: Հիմա նա կարևոր խաղացող է թիմի համար: Կրիշտիանու Ռոնալդուն արդեն վերադարձել է մարզումներին: Նա վերադառնում է շատ բարձր մակարդակի վրա», - Սարրիի խոսքերն է մեջբերել Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ հղում անելով DAZN-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0