TotalFootball.am


08.12.19 15:31

[ՖՈՏՈ] Մբապեն անտեսել է Տուխելին «Մոնպելյեի» հետ խաղում փոխարինվելուց հետո


ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն թյուրըմբռնում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ Լիգա 1-ի 17-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ խաղի վերջնամասում (3-1):

76-րդ րոպեին Մբապեն գոլ է խփել, որն առաջ է մղել թիմին, իսկ 81-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 90-րդ րոպեին Տուխելը որոշել է Մբապեի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգին:

Երբ գերմանացին մոտեցել է խաղադաշտը լքող Կիլիանին ու փորձել է գրկել նրան, բացատրել իր որոշումը, 20-ամյա ֆուտբոլիստը թեքել է հայացքը և շրջվել մարզչից: Մոտ 10 վայրկյան Տուխելը փորձեր է արել խոսելու Մբապեի հետ, սակայն վերջինս ցուցադրաբար ուշադրություն չի դարձրել մարզչին:

Սա արդեն երկրորդ անընդմեջ խաղն է, երբ Մբապեն դժգոհ է մնում փոխարինվելուց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0