TotalFootball.am


08.12.19 14:59

Գրիզմանը ՝ Տեր Շտեգենի գոլային փոխանցման մասին. «Նա ասես կիսապաշտպան լինի»


«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Պրիմերայի 16-րդ տուրի հաղթանակը «Մալյորկայի» դեմ (5-2):

«Խաղից խաղ մենք ավելի լավն ենք դառնում, ֆուտբոլիստների միջև կապն ամրանում է: Լեոն առանձնահատուկ երեկո ունեցավ, մենք աջակցում էինք նրան: Ուրախ եմ, որ կարողացա օգնել «Բարսելոնային»՝ հաղթել խաղը:

Կարևոր էր հաղթանակի հասնելը, լավ խաղ ցուցադրելը: Առաջին խաղակեսը գերազանց էր: Հիմա մեր մտքում ՉԼ-ի առաջիկա խաղն է, որը նույնպես պետք է հաղթել:

Դարպասապահի գոլային փոխանցո՞ւմը: Չեմ կարծում, թե առաջին անգամ էի գոլ խփում դարպասապահի փոխանցումից հետո: Տեր Շտեգենը անհավանական է, նա մեզ համար ասես կիսապաշտպան լինի: Դա անթերի փոխանցում էր», - Գրիզմանի խոսքերն է մեջբերել AS-ը:

«Բարսելոնան» այդ հաղթանակից հետո 34 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0