TotalFootball.am


08.12.19 13:58

«Ձեր կողքին ես վստահ էի, որ ոչինչ անհնար չէ». Գևորգ Օհանյանը հրաժեշտ է տվել «Գանձասար-Կապանին»


Ընտանեկան դրդապատճառներով «Գանձասար-Կապանի» կազմից հեռացած Գևորգ Օհանյանը հրաժեշտի նամակ է հղել թիմի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին․

«Դժվար է հրաժեշտ տալ նրանց, ում հետ ապրել ես ամեն ինչ։ Մենք միասնական ենք եղել ինչպես հաղթանակի բերկրանքի պահին, այնպես էլ պարտության հիասթափության ժամանակ։

Շնորհակալ եմ տղե՛րք, բոլորիդ անխտիր։ Ինձ միշտ հիացրել է այն, որ դուք խաղադաշտում պայքարել եք արժեքների համար, այլ ոչ թե նյութականի։ Ձեր կողքին ես վստահ էի, որ ոչինչ անհնար չէ։

Ուզում եմ, որ հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ։ Ես վստահ եմ, որ շարունակելու եք լավ խաղալ ու հաղթել։ Հաղթել, քանի որ դուք ավելի քան համապատասխանում եք այդ բառին։

Սիրում եմ բոլորիդ ու կկարկոտեմ ձեզ», - ֆուտբոլիստի հրաժեշտի նամակը մեջբերել է «Գանձասար-Կապանի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0