TotalFootball.am


08.12.19 12:45

Ռակիտիչ. ««Բարսելոնան» իդեալական տեղ է ինձ համար»


«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ ինքը կարող է հունվարին լքել կատալոնական ակումբը:

«Շատ բան է տեղի ունեցել վերջին մի քանի ամիսներին: Երբեմն պատահում է այն, ինչը չես կարող հասկանալ, բայց դա պարզապես պետք է ընդունել: Դա տեղի է ունեցել ինձ հետ: Ոչ ոք քեզ ոչինչ չի տալիս: Ուզում եմ բոլոր ուժերս տալ «Բարսելոնային»:

Ես միշտ ասել եմ, որ ավելի լավ տեղ չկա, քան այս ակումբը, որպեսզի շարունակեմ տիտղոսներ նվաճել: Սա իդեալական տեղ է ինձ համար:

Ուզում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից և ձգտել օգնել թիմին՝ մնալ լավագույնը: Պատրաստ եմ ամեն բանի», - 31-ամյա խորվաթի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0