TotalFootball.am


08.12.19 11:52

Գվարդիոլան մարզչական կարիերայի վատագույն մեկնարկն է ցուցադրել


Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Մանչեսթերյան դերբին ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ «Յունայթեդի»: 

Այդպիսով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցուցադրել է իր մարզչական կարիերայի վատագույն մեկնարկը: Այս մասին հաղորդում է OptaJose թվիթերյան միկրոբլոգը: «Քաղաքայինները» 32 միավոր են վաստակել 16 խաղում: Նախկինում իսպանացու մարզած թիմերը այդքան խաղերում այսքան քիչ միավոր չեն վաստակել:

Այս պահին «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 14 միավորով: Հաջորդ տուրում «քաղաքայինները» կխաղան «Արսենալի» հետ:

Մինչ «Մանչեսթեր Սիթին»՝ Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան» ու «Բավարիան»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0