TotalFootball.am


08.12.19 11:15

Արտետան ֆավորիտ է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի համար


«Արսենալի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար նախապատվելի թեկնածուի հարցում: Նա Միկել Արտետան է, որն այս պահին «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

«Արսենալում» առայժմ չեն որոշել, թե երբ արժե որոշել նոր մարզչի հարցը: Ակումբը կարող է գլխավոր մարզչին նշանակել կամ մոտ ժամանակներս, կամ սպասել մրցաշրջանի ավարտին:

Այս պահին «զինագործների» ղեկը ժամանակավորապես ստանձնել է Ֆրեդրիկ Յունգբերգը:

Արտետան «Արսենալում խաղացել է 2011-ից 2016 թվականներին: «Զինագործների» հետ իսպանացին 2 անգամ հաղթել է Անգլիայի Գավաթը և նույնքան անգամ՝ Սուպերգավաթը:

«Արսենալը» 15 խաղում 19 միավոր է վաստակել ու զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0