TotalFootball.am


08.12.19 10:25

Մեսսին գերազանցեց Ռոնալդուին Պրիմերայում հեթ-տրիկների քանակով


Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրի խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Մալյորկային»։ Խաղն ավարտվեց 5-2 հաշվով` հօգուտ տանտերերի։

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց։ Մեկական գոլ խփեցին Անտուան Գրիզմանն ու Լուիս Սուարեսը։

Այդպիսով, Մեսսին Իսպանիայի առաջնությունում հեթ-տրիկների քանակով շրջանցեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է OptaJose թվիթերյան միկրոբլոգը։ Մեսսիի ակտիվում 35 հեթ-տրիկ է։ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես գալու ընթացքում ձևակերպել է 34 հեթ-տրիկ։

Հիշեցնենք` Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին, ապա տեղափոխվել է «Յուվենտուս»։

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 10 խաղի` դառնալով 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0