TotalFootball.am


07.12.19 19:41

«Նապոլին» պատրաստ է Իբրահիմովիչին «փախցնել» «Միլանից»


«ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ նեապոլիտանցիներն արդեն կապ են հաստատել 38-ամյա շվեդ հարձակվողի հետ ու նրան շահավետ պայմանագիր են խոստացել, եթե կարողանան դուրս գալ ՉԼ 1/8 եզրափակիչ փուլ: Հենց այդ պատճառով Իբրահիմովիչը չի շտապում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ և սպասում է ՉԼ խմբային փուլի ավարտին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Միլանն» ու «Բոլոնիան»: Ընդ որում, «ռոսսոներիները» հիմնական հավակնորդն են: ԱՄՆ-ում ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 31 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ նրա պայմանագիրը կավարտվի դեկտեմբերի վերջին:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0