TotalFootball.am


07.12.19 18:01

Աշխարհի ակումբային ԱԱ. եզրափակիչը տեղափոխվել է այլ մարզադաշտ


Աշխարհի ակումբային առաջնության վճռորոշ խաղերը, որոնք պետք է կայանային Քաթարի Էր-Ռայան քաղաքի Education City Stadium մարզադաշտում, տեղափոխվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սպասվում էր, որ նոր՝ 40 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտը կընդունի «Լիվերպուլի» մասնակցությամբ կիսաեզրափակիչը, ինչպես նաև 3-րդ տեղի համար խաղն ու եզրափակիչը:

Մարզադաշտի կառուցման աշխատանքներն ավարտվել են, սակայն այն դեռ չի անցել անհրաժեշտ ստուգումներ խաղեր ընդունելու համար:

Այդ կապակցությամբ խաղերը, որոնք պետք է ընդուներ Education City Stadium-ը, ՖԻՖԱ-ի որոշմամբ տեղափոխվել էր Խալիֆայի Միջազգային մարզադաշտ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0