TotalFootball.am


07.12.19 16:10

Իբրահիմովիչ. «Տարանտինոն կինոյի պատմությունն է, կցանկանայի վատ տղայի դեր խաղալ նրա ֆիլմում»


«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ:

«Քվենտին Տարանտինոն կինոյի պատմությունն է, իսկ ես՝ ֆուտբոլի: Նա չափազանց շատ է սիրում կինոն, ճիշտ այնպես, ինչպես որ ես սիրում եմ ֆուտբոլը: Նրա կիրքն ակնհայտ է: Նա հանճար է, մի քիչ խելագար: Նա սիրում է այն, ինչ անում է, և ցանկանում է փոխանցել դա մարդկանց: Երազում եմ նրա ֆիլմում խաղալ վատ տղայի դեր, որը ջարդում է Դուեյն Ջոնսոնի դեմքը... Լուրջ, շատ եմ հարգում նրան, նա հրաշալի մարմնավորում է ամերիկյան երազանքը», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն՝ հղում անելով GQ-ին:

«ԼԱ Գելաքսիի» հետ Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա վերջ: Շվեդն արդեն հայտարարել է Իտալիա վերադառնալու մասին: Սպասվում է, որ նա կարիերան կշարունակի «Միլանում»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0