TotalFootball.am


06.12.19 12:29

Մխիթարյանն «Ինստագրամում» նշել է կարիերայի 200-րդ գոլը խփելը


Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Վերոնային»: «Գայլերի» կազմում 3-րդ գոլը մրցավարի ավելացրած ժամանակում խփեց վնասվածքի պատճառով 2 ամիս բաց թողնելուց հետո Ա Սերիա վերադարձած Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» կազմում սա հայ կիսապաշտպանի 2-րդ գոլն էր: 

93-րդ րոպեին «Վերոնայի» դարպասն ուղարկած գնդակը Մխիթարյանի պրոֆեսիոնալ կարիերայի 200-րդ գոլն էր: Հայ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում գոլեր է հեղինակել Երևանի «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Ռոմայի» և Հայաստանի Ազգային ու տարբեր տարիքային հավաքականներում:

200 գոլի նշագիծը հաղթահարելը Մխիթարյանը նշել է նաև «Ինստագրամի» իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ, որոնց կցել է «Նշագիծը հաղթահարված է, պատրաստ եմ հաջորդին» գրառումը:

 





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0