TotalFootball.am


06.12.19 11:48

Գործակալ. «Զիդանը պետք է երջանիկ լինի, որ Բեյլը խաղում է «Ռեալում»»


Ջոնաթան Բարնետը՝ «Ռեալի» եզրային Գարեթ Բեյլի գործակալը, մեկնաբանել է մադրիդյան ակումբում իր հաճախորդի կարգավիճակի շուրջ ստեղծված դրությունը:

«Գարեթը գործերի ընթացիկ դրությունից գոհ չէ: Նա պայմանագիր ունի և դեռևս «Ռեալի» խաղացող է հանդիսանում: Նա խաղերում կներդրվի 100 տոկոսով, և նրա մոտ ամեն ինչ կստացվի: Նա ցանկանում է հաղթել Պրիմերան, Չեմպիոնների լիգան ու մյուս մրցաշարերը: Ոչինչ չի կարող ազդել նրա ելույթների վրա:

Փաստերն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ եթե նա խաղադաշտում է, ապա հաղթելու «Ռեալի» շանսերն ավելի մեծ են: Ոչ ոք երբեք չի մեղադրել նրան այն բանում, որ խաղադաշտում 100 տոկոսով չի ներդրվում: Բեյլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մարզիչը պետք է երջանիկ լինի ու հպարտանա, որ Գարեթը խաղում է թիմում:

Ոչ մի երաշխիք չկա, որ նա կհեռանա: Եթե շահավետ առաջարկ ստանա ու ցանկանա հեռանալ, ապա մենք «Ռեալի» նախագահի հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ ու կքննարկենք տարբերակները», - Բարնետի խոսքերն է մեջբերել AS-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0