TotalFootball.am


05.12.19 20:06

«Այդ պահին 4 տարի էի սպասել». Ինչպես է Զլատանը վնասվածքի համար վրեժ լուծել Մատերացցիից


«ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է վրեժ լուծել «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացցիից իրեն հասցրած վնասվածքի համար:

«Ես հանդես էի գալիս «Յուվենտուսում», և մենք խաղում էինք «Ինտերի» դեմ: Մատերացցին, գործելով որպես իսկական մարդասպան, ինձ վնասվածք հասցրեց: Նա ուժեղ ֆուտբոլիստ էր, այնպես որ, դա միանգամայն նորմալ էր: Դա տեղի էր ունեցել 2006-ին: Ստացած վնասվածքից հետո ես կարճ ժամանակով ստիպված էի լքել խաղադաշտը, և «Յուվեի» մարզիչ Ֆաբիո Կապելլոն ասաց. «Ես կփոխարինեմ քեզ»: Ես պատասխանեցի. «Ոչ, ես կշարունակեմ խաղը»:

Ես ուզում էի վերադառնալ դաշտ, որպեսզի վրեժ լուծեի Մատերացցիից: Եթե որևէ մեկն ինձ հետ նման բան է անում, չեմ մոռանում այդ մասին: Սակայն երկու րոպե անց ցավն անտանելի դարձավ: Ես չկարողացա շարունակել հանդիպումը: Դրանից հետո ես խաղացել եմ «ԻՆտերում», «Բարսելոնայում», «Միլանում»: 2010/11 մրցաշրջանի առաջին դերբիում ես նորից հանդիպեցի «Ինտերի» հետ: Դա մոտիվացրել էր ինձ: Բայց եթե դու չես վերահսկում քեզ, ոչ մի լավ բանի մի սպասի: Դու կարող ես կորցնել գլուխդ ու հիմարություններ անել: Ես 11-մետրանոց վաստակեցի: Ե գիտե՞ք՝ ով իմ նկատմամբ խախտում արեց: Մատերացցին: «Միլանը» հաշվի մեջ առաջ անցավ 1-0:

Երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում Մատերացցին մոտեցավ ինձ, և ես թեքվանդոյի շարժումներից մեկով խփեցի նրան՝ ուղարկելով հիվանդանոց: Դրանից հետո Դեյան Ստանկովիչն ինձ հարցրեց. «Ինչո՞ւ արեցիր դա», և ես նրան պատասխանեցի. «Ես այս պահին 4 տարի էի սպասել»», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով GQ-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0