TotalFootball.am


05.12.19 18:52

Ազարը չի խաղա «Բարսելոնայի» դեմ, Մարսելոյի մասնակցությունը հարցականի տակ է


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը վնասվածքի պատճառով առաջիկա խաղերում չի օգնի թիմին: Այս մասին հաղորդում է AS-ը:

Բուժզննությունը բելգիացու մոտ վնասվածքից առաջացած կապտուկի տեղում միկրոճաքեր է հայտնաբերել: Վնասվածքն Ազարը ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (2-2): Վերականգնումը կպահանջի 4-ից 6 շաբաթ: Այդպիսով, նա հաստատ չի խաղա «Էսպանյոլի», «Վալենսիայի», «Ատլետիկի», «Խետաֆեի», ինչպես նաև «Բարսելոնայի» հետ Պրիմերայի հանդիպումներում:

Կլասիկոն կարող է բաց թողնել նաև «Ռեալի» պաշտպան Մարսելոն: Բրազիլացին շարքից դուրս է մնացել 3 շաբաթով, և նրա մասնակցությունը «կապտանռնագույնների» դեմ խաղին հարցականի տակ է: «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0