TotalFootball.am


04.12.19 23:59

«Տորինոյի» նախկին դարպասապահն արդարացվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության գործով


«Տորինոյի» նախկին դարպասապահ Մատտեո Սերենին արդարացվել է իր երեխաների նկատմամբ սեռական բռնության գործով: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ դատարանը ընդունել է 44-ամյա նախկին ֆուտբոլիստի պաշտպանների առաջ բերած փաստարկները: Վերջիններս ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ երեխաների հարցաքննությունը իրականացվել են ոչ համապատասխան կերպով՝ այդպիսով նրան դրդելով սխալ պատասխաններ տալու:

Իր երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության մեջ Սերենին մեղադրվել էր նախկին կնոջ կողմից 2011 թվականին, երբ սկսվել էր նրանց ամուսնալուծության գործընթացը:  Այս ամբողջ ժամանակահատվածում նրան արգելված էր տեսնվել իր երեխաների հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0