TotalFootball.am


04.12.19 21:44

Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ


«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Դեկտեմբերի 3-ին Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան շրջանի լավագույն մարզիկների պարգևատրման արարողություն է անցկացրել:

«Ես շատ հպարտ եմ ստանալու այս մրցանակը: Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Հուսով եմ՝ մեզ հաջողակ տարի է սպասում», - նշել է Պիկեն:

Պիկեն «Բարսելոնայում» է 2008 թվականից: 2004 թվականից պաշտպանը խաղում է նաև Կատալոնիայի ազգային հավաքականում: «Բարսելոնայի» հետ Պիկեն 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինրպես նաև 6 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0