TotalFootball.am


19.11.19 10:41

[ԱՂԲՅՈՒՐ] Լուիս Էնրիկեն այսօր կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական


Լուիս Էնրիկեն կարող է կրկին գլխավորել Իսպանիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Cadena Cope-ը:

Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Էնրիկեի վերադարձի մասին կարող է հայտարարել այսօր: Նշվում է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել մարզչի հետ հավաքականում աշխատանքի անցնելու համար, իսկ մասնագետը տվել է իր համաձայնությունը:

Էնրիկեն լքել է Իսպանիայի հավաքականն այս տարվա հուլիսին՝ աղջկա առողջական խնդիրների պատճառով: Օգոստոսի 29-ին Էնրիկեի դուստրը մահացել է:

Հավելենք, որ Իսպանիան դուրս է եկել ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0