TotalFootball.am


16.11.19 21:48

Բենզեման պատասխանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեի խոսերին, վերջինս հայտարարել էր, որ Բենզեման այլևս հանդես չի գալու Ֆրանսիայի հավաքականում:

«Սերուցքայինների» հարձակվողը 2015 թվականից հետո չի հրավիրվել ազգային ընտրանի սկանդալի պատճառով.

«Նոել, ես կարծում եմ, որ Դուք չպետք է խառնվեք մարզչի որոշումներին: Իմացեք, որ միայն ես կարող եմ ավարտել իմ միջազգային կարիերան:Եթե կարծում եք, որ ես ավարտել եմ միջազգային կարիերաս, ապա թույլ տվեք ինձ հանդես գալ այն հավաքականներից մեկում, որտեղ կարող եմ ու այդ դեպքում կտեսնեք, ինչի եմ ընդունակ»,- գրել է ֆրանսիացին Twitter-ում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0