TotalFootball.am


24.10.19 01:04

ՉԼ. «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, այլ արդյունքներ


Չեմպիոնների լիգայում կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

E խմբում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթեց «Գենկին»: Կլոպի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օքսլեյդ-Չեմբերլենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանեն և Սալահը: Տանտերերից միակ գոլը խփեց Օդեյը:

Խմբի մյուս խաղում էլ «Նապոլին» 3:2 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»: Անչելոտիի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ինսինյեն, իսկ դուբլ գրանցեց Մերտենսը: «Զալցբուրգի» կազմում դուբլ հեղինակեց Հոլանդը:

Այս հաղթանակից հետո «Նապոլին» 7 միավորով առաջինն է: «Լիվերպուլը» 6 միավորով երկրորդ տեղում է: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Բենֆիկան» 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին», իսկ «Լիլը» խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Վալենսիայից»՝ 1:1:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0