TotalFootball.am


16.10.19 12:40

Ռոնալդուն Instagram-ի միջոցով կրկնակի ավելի է վաստակել Մեսսիից


Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ 12 ամսում Instagram-ում եկամուտի քանակով առաջատարն է:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ այս ամիսների ընթացքում պորտուգալացին 49 գովազդային գրառում է կատարել՝ յուրաքանչյուրը 900 հազար եվրո արժեքով: Այդպիսով Ռոնալդուն վաստակել է 44.1 մլն եվրո:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդն է: Նա 36 գովազդային գրառում է արել՝ ընդհանուր 21.2 մլն եվրո արժեքով:

Դևիդ Բեքհեմը 4-րդ տեղում է՝ մոտավորապես 10 մլն եվրո: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 6-րդն է, որը վաստակել է 6.5 մլն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0