TotalFootball.am


15.10.19 22:31

Գյուլբուդաղյանց. «Առաջին խաղակեսում ինչ-որ բաներ ստացվում էին»


Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում պարտվեց Ֆինլանդիային 0:3 հաշվով:

Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.

«Առաջին խաղակեսում ինչ-որ բաներ ստացվում էր: Վտանգավոր պահեր ստեղծեցինք, իսկ մրցակիցը մեր դարպասին վտանգավոր պահեր ստեղծում էր ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային հարված եղավ, որից մեկն ավարտվեց գոլով: Երկրորդ խաղակեսում փորձեցինք մի փոքր բացվել, առաջ գնացինք ու երկրորդ գնդակն ընդունեցինք: Դրանից հետո խաղային կարգապահությունը կորավ, փորձեցինք փոխարինումների շնորհիվ ակտիվացնել խաղը, սակայն չստացվեց:

Բացակայող ֆուտբոլիստների տեղը, անշուշտ, զգացվում էր: Գիտեք՝ Կամոն մեր թիմի ոգին է, մեր արագությունը: Կառլենը մեր ուժեղ բնավորություն ունեցող ֆուտբոլիստներից մեկն է, իսկ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը տարբերություն է ստեղծում խաղադաշտում: Նրա կարիքը շատ զգացվեց հանդերձարանում ու դաշտում:

Մյուս երկու խաղերում դուրս ենք գալու դաշտ հաղթանակի համար: 

Առաջին երկու խաղերից հետո մենք փոխեցինք մարտավարությունը: Այդ խաղերում ավելի զգույշ ֆուտբոլ էինք ցուցադրում: Դրանից հետո փորձեցինք ավելի ագրեսիվ, ավելի բարձր պրեսինգով ֆուտբոլ խաղալ: Դրանից հետո 6 խաղ ենք անցկացրել: 3 խաղ հաղթել ենք, 1 ոչ-ոքի ու 2 պարտություն: Փորձեցինք համարձակ ֆուտբոլ խաղալ:  Հավաքականի համար շատ դժվար է, քանի որ կարճ ժամանակ է թիմը լինում միասին ու պետք է կարողանաս կարճ ժամանակում ձեռագիր դնես, ոճ դնես: Ինչ-որ բաներ ստացվեց, ինչ-որ բաներ՝ ոչ: Տղաղները կրկին ցանկությունով խաղացին, սակայն այն ագրեսիվությունն ու ցանկությունը, որ կար նախորդ խաղերում այս անգամ բացակայում էր»,- ասել է Գյուլբուդաղյանցը:

 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0