TotalFootball.am


15.10.19 21:00

Մբապեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ


ՊՍԺ-ն փորձում է թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: Այս պատճառով փարիզյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոնին:

OKDIARIO-ի լրագրող Էդուարդո Ինդան հայտնում է, որ ակումբը պատրաստ է ոչ միայն երկարաձգել պայմանագրի ժամկետը, այլ նաև բարձրացնել աշխատավարձը:

«Նոր պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը: Տարեկան աշխատավարձն այնքան, որքան ստանում է Մեսսին «Բարսելոնայում»՝ 50 մլն եվրո: Ֆուտբոլիստը, սակայն, հրաժարվել է նոր պայմանագիր կնքել»,- գրել է լրագրողը:

Հավելենք, որ Մբապեի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0