TotalFootball.am


15.10.19 20:49

[ՎԻԴԵՈ] Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք ֆիններին. 45 րոպե փրկվելու համար


Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի H խմբի 8-րդ տուրում հանդիպել է Ֆինլանդիային:

Երկրորդ տեղի համար կարևոր խաղում դեռևս պարտվում ենք 0:1 հաշվով: Առաջին խաղակեսում տանտերերից միակ գոլը խփեց Յենսենը: Ի դեպ, այս ընտրական փուլում նա երկու գոլ է խփել, երկուսն էլ՝ մեր ընտրանուն:

Առաջին 45 րոպեի ընթացքում դրվագներով մեր թիմը լավ ֆուտբոլ էր խաղում: Մեկ անգամ հեռահար հարվածով աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը, խաղասկզբում ակտիվ էր նաև Տիգրան Բարսեղյանը:

Դեռևս անվստահ է գործում Արամ Հայրապետյանը: Գոլային դրվագում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստը անհաջող դուրս եկավ տեղից, ինչի արդյունքում մրցակիցը բացեց հաշիվը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0