TotalFootball.am


15.10.19 00:38

[ՎԻԴԵՈ] Ուկրաինան հաղթեց Պորտուգալիային, Ֆրանսիան ու Թուրքիան ոչ-ոքի խաղացին


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում կայանում են մի քանի հանդիպումներ:

H խմբում առաջատարներ Ֆրանսիան ու Թուրքիան հանդիպեցին միմյանց հետո: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Օլիվյե Ժիրուի գոլին պատասխանեց Այհանը:

H խմբում Ֆրանսիան ու Թուրքիան վաստակել են 19 միավոր ու կիսում են առաջին հորիզոնականը:

B խմբի առաջատար Ուկրաինան էլ տանն ընդունեց Պորտուգալիային ու հաղթեց 2:1 հաշվով:

Ուկրաինացիների կազմում գոլի հեղինակ դարձան Յարեմչուկն ու Յարմոլենկոն: Հյուրերից միակ գոլը խփեց Ռոնալդուն:

72-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 հոգով: Կարմիր քարտ ստանալու պատճառով հեռացվել էր Ստեպանենկոն:

Այս հաղթանակից հետո Շևչենկոյի թիմը 19 միավորով առաջին տեղում է ու ապահովում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ուղեգիրը: Պորտուգալիան 11 միավորով երկրորդն է:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0