TotalFootball.am


14.10.19 20:30

Գյուլբուդաղյանց. «Վաղը կփորձենք մեր լավագույն խաղերից մեկը խաղալ»


Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Ֆինլանդիայի հետ:

Այսօր մամուլի ասուլիս է տվել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.

«Մխիթարյանը մեր թիմի առաջնորդն է: Մեր ամենակարևոր ֆուբոլիստը, սակայն հույս ունեմ, որ տղաները կհավաքվեն ու ամեն ինչ կանեն հաղթանակի համար:

Լիխտենշտեյնի հետ խաղում մրցակիցը շատ խորն էր պաշտպանվում, մեզ համար դժվարացավ ամեն ինչ: Եթե առաջին խաղակեսում օգտագործեինք, մեր պահերը... Լիխտենշտեյնն ընդամենը երեք անգամ է մոտեցել մեր դարպասին, որից մեկը գոլ խփել: Կփորձենք վաղն ավելի ագրեսիվ լինել ու մեր լավագույն խաղերից մեկը խաղալ: Հավատում եմ, որ տղաներն իրենց լավագույն որակները ցույց կտան, թե՛ խաղային թե՛ մարդկային, միասնական կլինենք դաշտում ու կփորձենք հասնել հաջողության:

Եթե առանց էմոցիների դիտեք Լիխտենշտեյնի խաղը, կտեսնեք, որ առաջին կեսում շատ լավ խաղարկումներ էր ստացվում, աջ կողմից շատ գոլային պահեր ստեղծեցինք: Ճիշտ է վերջին հարվածն այնքան էլ լավ չէր ստացվում, սակայն ամբողջ խաղի վերահսկումը մեր ձեռքում էր: Մոռացել ենք արդեն այդ խաղը ու պատրաստվում ենք ֆինների հետ խաղին:

Տղաներն ընկճված չեն: Դեռ հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը: Վաղը կփորձենք մեր լավագույն խաղերից մեկը խաղալ:

Լիխտենշտեյնի հետ խաղն արդեն անցել է: Պետք է կենտրոնանանք Ֆինլանդիայի հետ խաղի վրա: Մխիթարյանի կրկին զանգահարում է, քաջալերում է տղաներին»,- ասել է Գյուլբուդաղյանցը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0