TotalFootball.am


10.10.19 17:30

Օզիլն այլևս հույս չունի, որ կհայտնվի «Արսենալի» մեկնարկային կազմում. նա պատրաստ է հեռանալ


Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է լքել ակումբը: Ինչպես հայտնում է Mirror-ը, ֆուտբոլիստը վստահ է, որ արդեն անցկացրել է թիմում իր վերջին հանդիպումը:

Ըստ աղբյուրի՝ Օզիլը վերջնականապես համոզվել է, որ այլևս չի մտնում Ունայի Էմերիի ծրագրերի մեջ: Վերջերս մարզիչը հանիպում է ունեցել Օզիլի հետ ու վերջինիս հայտնել, որ պատրաստվում է ավելի շատ խաղաժամանակ տալ Սեբալյոսին և Ուիլքոկին:

Այս մրցաշրջանում Օզիլը մասնակցել է լոնդոնցիների միայն երկու հանդիպման: Վերջին երեք խաղերում նա չի հայտնվել նույնիսկ թիմի հայտացուցակում:

Նշվում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0