TotalFootball.am


10.10.19 16:06

[ՖՈՏՈ] Գոռ Մալաքյանը միացել է Հայաստանի հավաքականին. մեր ընտրանին մեկնում է արտագնա խաղերին


Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին:

Հոկտեմբերի 12-ին մեր ազգային թիմը մրցելու է Լիխտենշտեյնի հավաքականի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Այսօր՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը չարթերային ուղերթով կմեկնի Գերմանիա, որտեղից էլ մեր պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա, այնուհետև Լիխտենշտեյն։

Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: Այսօր նա միացել է թիմին ու կմասնակցի առաջիկա խաղերին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0