«Միլանը» պաշտոնապես հայտարարել է, որ հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար ու լավագույնն է մաղթում պրոֆեսիոնալ կարիերայում»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
Ջամպաոլոն այս ամռանն էր գլխավորել «ռոսոներիներին»:
Ա Սերիայի 7 տուրից հետո «Միլանը» 10-րդ հորիզոնականում է: