TotalFootball.am


08.10.19 21:31

«Միլանը» համաձայնության է եկել Պիոլիի հետ. հայտնի են պայմանագրի մանրամասները


Ստեֆանո Պիոլին առաջիկայում կդառնա «Միլանի» գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ Պիոլին պայմանագիր կկնքի մինչև մրցաշրջանի ավարտը: Մարզիչը կվաստակի 1 մլն եվրո:

Պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ տարով: Եթե դա տեղի ունենա, ապա Պիոլին կվաստակի ևս 1.5 մլն եվրո:

Ավելի վաղ նշվում էր, որ «ռոսոներիները» մոտ օրերս կհեռացնեն Մարկո Ջամպաոլոյին, որի ղեկավարությամբ թիմը շատ անհաջող է սկսել մրցաշրջանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0