TotalFootball.am


08.10.19 21:25

Bild. Մյուլերը պատրաստ է լքել «Բավարիան»


Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը գոհ չէ թիմում իր ներկայիս կարգավիճակից: Այս մասին հայտնում է Bild-ը:

Նշվում է, որ Կովաչը դադարել է հարձակվողին ընդգրկել հիմնական կազմում: Վերջին շրջանում Մյուլերը 4 անգամ է խաղադաշտ դուրս եկել, իսկ «Տոտենհեմի» հետ խաղում ընդհանրապես մնացել է պահեստայինների նստարանին:

30-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերայում հանդես է եկել մյունխենցիների կազմում: 495 խաղում գերմանացին դարձել է 186 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0