TotalFootball.am


08.10.19 11:48

Ֆերգյուսոնը՝ Վենգերին. «Դու իսկական լեգենդ ես»


«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը օրերս արժանացել է Legends of Football-ի ամենամյա մրցանակին:

21 տարի «Արսենալում» աշխատելու ընթացքում Վենգերը ԱՊԼ-ի 3 տիտղոս է նվաճել, 7 անգամ դարձել է Անգլիայի Գավաթի հաղթող ու 7 անգամ էլ նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը: Կարիերայի մեծ մասում ֆրանսիացին մրցակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որն այդ տարիներին գլխավորել է Սըր Ալեքս Ֆերգյուսնոը:

Վենգերի նախկին մրցակիցը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, սակայն տեսանյութի միջոցով իր ուղերձն է հղել ֆրանսիացուն.

«Ողջույն Արսեն: Առաջին հերթին ներողություն եմ խնդրում, որ այսօր այդտեղ չեմ: Մեծ հաճույքով կցանկանայի ներկա գտնվել այդտեղ: «Արսենալում» քո կարիերան ֆանտաստիկ էր, դու իսկական լեգենդ ես, այդ պատճառով էլ միջոցառումն այդպես է կոչվում: Ինձ դուր էր գալիս մրցակցել քո հետ: Փայլուն ժամանակներ էին: Հիանալի է, որ արժանանում ես այդ մրցանակին: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Ֆերգյուսոնը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0