TotalFootball.am


08.10.19 11:34

Կլոպը պատասխանել է, թե ով պետք է փոխարինի իրեն «Լիվերպուլում»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե ում է տեսնում «կարմիրների» գլխավոր մարզչի դերում իր հեռանալուց հետո.

«Հնարավոր է՝ Կենի Դալգլիշը կլինի ինձ փոխարինելու առաջին տարբերակը: Սակայն հնարավոր է նրանք կարողանան Սթիվեն Ջերարդին համոզել հեռանալ Գլազգոյից:

Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ինձ թվում է, որ իմ հեռանալուց հետո «Լիվերպուլի» ղեկը պետք է ստանձնի Ջերարդը»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հավելենք, որ գերմանացու պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0