«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ'Օ հիշել է Պեպ Գվարդիոլայի հետ ունեցած փոխհարաբերությունները.
«Մենք պետք է յուրաքանչյուր մարզչից ինչ-որ բան սովորենք, սակայն ֆուտբոլում գալիս է պահ, երբ պետք է կիսվես քո կարծիքով: Ես սիրահարված եմ Գվարդիոլա-մարզչին, այլ ոչ թե Գվարդիոլա-մարդուն:
Նա մարզիչ է, որը լավագույնս էր տեղեկությունը հասցնում ինձ, հենց նա ինձ սովորեցրեց ֆուտբոլ խաղալ: Նա լավագույնն է, չնայած հաճախ է հանդիպումներ պարտվում»,- Էտօ'Օ-ի խոսքը մեջբերում է Marca-ն: