TotalFootball.am


23.09.19 01:28

Իկարդի. «7 տարի «Ինտերում» ոչինչ չնվաճեցի. եկել է հաղթող թիմում լինելու պահը»


Մաուրո Իկարդին հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ.

«Այժմ եկել է հաղթելու ժամանակը: Արել եմ ամեն ինչ, որպեսզի գնեն իմ տրանսֆերը: Եկել եմ ՊՍԺ, որպեսզի խաղամ: Եթե տեղափոխվել ես տրանսֆերն ամբողջությամբ գնելու պայմանով, ապա ամեն ինչ պետք է անես դրա համար: Տեսնենք՝ ինչ կլինի գալիք ամռանը:

Ամբողջ աշխարհն ինձ գիտի որպես հարձակվող-կիլլեր, ես միշտ պատրաստ եմ գոլ խփելու:

7 տարի հանդես եմ եկել «Ինտերում»: Երազանքս էր այդ թիմի հետ Չեմպիոնների լիգայում խաղալը: Արեցի դա, սակայն ոչինչ չհաղթեցի: Հիմա եկել է հաղթող թիմ տեղափոխվելու ժամանակը, որը միշտ հաղթանակներ է տանում»,- Իկարդիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0