TotalFootball.am


21.09.19 10:31

Գվարդիոլան գիտի, թե ով պիտի իրեն փոխարինի «Մանչեսթեր Սիթիում»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր օգնական Միկել Արտետայի մասին.

«Գրեթե վստահ եմ, որ նա է ինձ փոխարինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Արտետան հաջողության կհասնի:

Վաղ թե ուշ Արտետան գլխավոր մարզիչ է դառնալու: Այժմ նա բավականին երիտասարդ է, սակայն արդեն փորձ ունի մեծ ակումբների ու հայտնի ֆուտբոլիստների հետ աշխատանքի:

Նա տեղի ունեցածը վերլուծելու և արագ որոշումներ կայացնելու յուրահատուկ տաղանդ ունի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0