TotalFootball.am


18.09.19 10:22

Կլոպը՝ «Նապոլիի» հետ խաղի մասին. «11-մետրանոց չկար»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Նապոլիից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում (2:0):

«Տհաճ զգացումներ են, քանի որ ունեինք հնարավորություններ: Բաց խաղ էր ընթանում՝ մի շարք հակագրոհներով, սակայն մինչև վերջ մեր գործը չկարողացանք կատարել:

Երկրորդ խաղակեսում խելահող խաղ էր: Երկու թիմերն էլ շատ էին վազում: Կարծում եմ՝ չկար 11-մետրանոց: Ինձ համար այնտեղ բացահայտ կերպով չկար 11-մետրանոց: «Նապոլիի» խաղացողն ընկավ մինչև հպումը, սակայն ոչինչ փոխել չենք կարող»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0