TotalFootball.am


18.09.19 13:14

Ռոնալդու․«11 տարեկանում ուտում էի McDonald's-ի անվճար բուրգերներից»


«Յուվենտուսի» հարձակվող Ռոնալդուն պատմել է, որ լիսաբոնյան «Սպորտինգի» ակադեմիայում սովորելու տարիներին կերել է McDonald's-ի անվճար բուրգերները։

«Երբ ես 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը գումար չուներ։ Ես բնակվում էի «Սպորտինգի» այլ սաների հետ և ընտանիքիս տեսնում էի երեք ամիսը մեկ անգամ։ Դա շատ դժվար էր։

Ուշ երեկոյան՝ 22։30-ին կամ 23։00-ին մենք քաղց էինք զգում, իսկ  ստադիոնի կողքին գտնվում էր McDonald's-ը։ Թակում էինք դուռ և հարցնում, թե արդյոք բուրգերներ չեն մնացել։

Այնտեղ աշխատում էին Էդնա անունով մի կին և երկու աղջիկ։ Այլևս երբեք չեմ տեսել նրանց։ Փնտրել եմ, հարցրել եմ մարդկանց Պորտուգալիայում, բայց այդ McDonald's-ը փակվել է։

Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ նրանց գտնել այս հարցազրույցի միջոցով։ Ցանկանում եմ նրանց Թուրինում, կամ Լիսաբոնում ընթրիքի հրավիրել։ Ցանկանում եմ մասամբ վերադարձնել պարտքս»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում The Sun-ը։





  Լրահոս




Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0