TotalFootball.am


26.06.19 16:44

Տեղի է ունեցել ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը


ՀՖՖ մամուլի ծառայությունը գրում է.

«Հունիսի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները հաստատեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեն: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց 2019-2025թթ. ՀՖՖ ռազմավարությունը, որից հետո ժողովի պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 70-ամյակի և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Ռոբերտ Դալլաքյանը:

Օրակարգի վերջին երեք հարցերի քննարկման արդյունքում ձևավորվեցին անկախ կոմիտեների՝ աուդիտի և համապատասխանության կոմիտե, իրավական մարմինների (Կարգապահական և էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի Լուծման պալատ) կազմերը, ինչպես նաև չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Պատվիրակները կողմ քվերակեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը»:





  Լրահոս




Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0